ՉԺՀ


Չինական Ժողովրդական Հանրապետություն

Չինաստանը պետություն է Կենտրոնական և Արևելյան Ասիայում: Տարածքի

Պետական կարգը՝ հանրապետություն Մայրաքաղաքը՝ Պեկին Տարածքը՝ 9,6 մլն կմ2 Բնակչությունը՝ 1.294,4 մլն Պետական լեզուն՝ չինարեն Դրամական միավորը՝ յուան

մեծությամբ աշխարհի` 4-րդ (Ռուսաստանից, Կանադայից և ԱՄՆ-ից հետո), իսկ բնակչության թվով 1-ին պետությունն է: Արևմուտքից արևելք ձգվում է 5700 կմ, իսկ հյուսիսից հարավ՝ 3650 կմ: Ողողվում է Ճապոնական, Դեղին, Արևելաչինական և Հարավչինական ծովերով:

Մակերևույթը խիստ բազմազան է: Տարածքի ավելի քան 80 %-ը լեռնային է: Արևելքում Չինական մեծ հարթավայրն է, հյուսիս-արևմուտքում՝ Տակլամական և Ալաշան սարահարթերը, որոնք կոչվում են նաև անապատներ, իսկ հարավում Տիբեթի բարձրավանդակն է՝ բլրավոր սարահարթերի (բարձրությունը` 4000–5000մ) և ներքին լեռնաշղթաների
(6000–7000մ) զուգակցմամբ: Տիբեթի բարձրավանդակը շրջապատված է Հիմալայների, Կարակորումի, Կունլունի և Սինա-Տիբեթական լեռնահամակարգերով: Որոշ գագաթներ 7000 մ-ից բարձր են և ծածկված են սառցադաշտերով:

Չինական մեծ պարիսպը
Երկրի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով: Կան քարածխի, երկաթի, նավթի, անագի, վոլֆրամի, այրվող թերթաքարերի, բոքսիտների, մանգանի, սնդիկի, պղնձի, քարաղի պաշարներ:
Կլիման բազմազան է. արևելքումմուսսոնային է, արևմուտքում և կենտրոնում` ցամաքային, ամառը չոր ու շոգ է, ձմեռը՝ ցրտաշունչ: Տիբեթի բարձրադիր տեղամասերում ցուրտ է: Երկրի հարավը տաք է. տարեկան ստանում են 2–3 բերք:
Արևելքում գետային ցանցը խիտ է և ճյուղավորված: Խոշոր գետերը (Յանցզի՝ Եվրասիա մայրցամաքի ամենաերկար գետը՝ 5800 կմ, Հուանհե, Սիցզյան) ունեն ջրաէներգետիկ մեծ պաշարներ: Անտառներն զբաղեցնում են երկրի տարածքի 8 %-ը, հիմնական զանգվածները գտնվում են հյուսիս-արևելքում. աճում են եղևնի, կեչի, իսկ հարավում(ոռոգվում են Սիցզյանի ջրերով)` արևադարձային բույսեր: Առավել առատ և բազմատեսակ է արևադարձային շրջանների կենդանական աշխարհը: Տիբեթի բարձրավանդակում պահպանվել են յակեր, այծքաղներ, վայրի ոչխարներ, անապատային շրջաններում՝ կուլաններ, ջեյրաններ, ճագարամկներ և այլն:
Չինաստանը բազմազգ պետություն է, սակայն բնակչության 94 %-ը չինացիներ են (բուն անվանումը՝ հան, չինական միասնական ժողովուրդը կազմավորվել է Հան կայսրության ժամանակաշրջանում): Ապրում են նաև ավելի քան 50 այլ ժողովուրդներ (ույղուրներ, մանջուրներ, մոնղոլներ, տիբեթցիներ և այլք):
Խոշորագույն քաղաքներն են

«Ներքին քաղաքը» Պեկինի կենտրոնում

Շանհայը, Պեկինը, Տյանցզինը, Շենյանը, Վուհանը, Գուանչժոուն (Կանտոն), Չունցինը և այլն:

Դավանում են բուդդայականություն, կոնֆուցիականություն և դաոսականություն: Խոսում են չինարենի՝ իրարից խիստ տարբերվող 7 հիմնական բարբառներով, գրում գաղափարագրերով(հիերոգլիֆային գիր): Դրանք փոքրիկ պատկերներ են, որոնցով նշանակվում են վանկերն ու բառերը: Գաղափարագրերի թիվը հասնում է 50 հզ-ի, սակայն առավելապես օգտագործվում են 7 հզ-ը:
Չինաստանը հին և հարուստ պատմություն ունի: Դեռևս մ.թ.ա. II հազարամյակում հին հաները Հուանհե գետի հովտում հիմնել են իրենց պետությունը: Պատմության ընթացքում երկիրը բազմիցս ենթարկվել է ներխուժումների, մասնատվել, բայց 5 հզ. տարի շարունակ պահպանել է բնակչության ֆիզիկական տեսակը:
1911 թ-ին Սուն Յաթ Սենի ղեկավարությամբ Չինաստանը հռչակվել է ազգային հանրապետություն, իսկ Մաո Ցզե Դունի գլխավորությամբ քաղաքացիական պատերազմի հաղթանակից հետո՝ 1949 թ-ի հոկտեմբերի 11-ին վերակազմավորվել է Չինական Ժողովրդական Հանրապետության:
XX դարի վերջին քառորդից Չինաստանում իրականացվում է «բաց դռների» տնտեսական քաղաքականություն, տնտեսության զգալի մասը մասնավորեցվել է, որպես տնտեսության զարգացման ուղի` սահմանադրության մեջ ամրագրվել է «չինական առանձնահատկությամբ սոցիալիզմը», որի արդյունքում երկրի տնտեսությունն աննախընթաց վերելք է ապրում, զարգանում են արդյունաբերության տարբեր ճյուղեր, արտադրվում են ավտոմեքենաներ, գյուղատնտեսական մեքենաներ, օդանավեր, բազմապիսի հաստոցներ, խաղալիքներ (աշխարհում արտադրվող խաղալիքների 50 %-ը):
Տեսարան Հոնկոնգից

Չինացիները հնուց հայտնի են որպես հմուտ երկրագործներ: Մշակում են բրինձ, թեյ, ցորեն, եգիպտացորեն, բամբակենի, բատատ, սոյա, ծխախոտ: Չինաստանը թեյի հայրենիքն է. այն տարածում է գտել Տան դինաստիայի ժամանակաշրջանում և հյուսիսային շրջանների բարբառով կոչվում է չայ, իսկ հարավի բարբառով՝ թեյ:

Չինաստանը հնագույն մշակույթի երկիր է, արևելյան քաղաքակրթության օրրանը. այստեղ են կատարվել մի շարք գյուտեր ու հայտնագործություններ՝ բնական մետաքսը, վառոդը, կողմնացույցը, մեխանիկական ժամացույցը, թուղթը, գունավոր տպագրությունը և այլն: Այստեղ են ստեղծվել համաշխարհային նշանակության փիլիսոփայական ուղղություններ կոնֆուցիականությունը, դաոսականությունը և մոիզմը:
Հոգևոր մշակույթի ավանդույթները՝ ինքնատիպ չինական թատրոնը,

Պեկինի «Երկնքի տաճար» համալիրի Ցինյանդան տաճարը կառուցվել է 1420 թ-ին` փայտից՝ առանց մեխի ու ցեմենտի:

գեղանկարչությունը, երաժշտությունը, ուշու մարմնամարզությունը, լուսնային օրացույցը և այլն, պահպանվել են մինչև մեր օրերը:

Չինական Ցին Շի Հուանդի կայսրի հրամանով կայսրության հյուսիսարևմտյանսահմանները հարձակումներից պաշտպանելու համար կառուցվել է հոծ պատ՝ Չինական մեծ պարիսպը [երկարությունը՝ 6250 կմ, բարձրությունը՝ 6,6–10 մ, լայնությունը՝ 6,5 մ (ստորին), 5,5 մ (վերին)], որը միակ ձեռակերտ կառույցն է, որ կարելի է անզեն աչքով տեսնել տիեզերքից: 2007 թ-ին Չինական մեծ պարիսպը ներառվել է աշխարհի նոր 7 հրաշալիքների ցանկում: Չինաստանը նաև փիլիսոփայական մտքի զարգացման, արևելյան բժշկության հայրենիքն է:
Ինքնատիպ ու գեղեցիկ են չինական քաղաքները: Նրանց բնորոշ են ուղիղ փողոցները, ազգային ճարտարապետության հին ու նոր կոթողների ներդաշնակությունը, ընդարձակ կանաչ պուրակներն ու ծաղկանոցներն աչքի են ընկնում կոկիկությամբ ու մաքրությամբ: Մայրաքաղաք Պեկինը (չինարեն՝ Բեյջին, բառացի՝ հյուսիսային մայրաքաղաք) աշխարհի հնագույն քաղաքներից է. հիշատակվում է մ.թ.ա. II հազարամյակից: Պեկինի կենտրոնում է գտնվում «Ներքին քաղաքը»՝ բազմաթիվ պալատներով, պուրակներով, լճերով, իսկ միջնադարյան պարիսպներով շրջափակված արվարձանները կազմավորում են «Արտաքին քաղաքը»: Խոշոր քաղաքները զարգացման չինական եղանակի՝ ազատ տնտեսական գոտիների մասեր են:

Հայերը Չինաստանում

Չինաստանում հայերը հիշատակվում են դեռևս II դարից. նրանք մետաքս և այլ ապրանքներ արտահանող վաճառականներ էին:

Չինական բնապատկեր

Հայկական փոքր
գաղութներ հիմնվել են մոնղոլական առաջին արշավանքներից (XIII դարի սկիզբ) հետո, երբ Հայաստանից գերեվարված հայերի մի մասը բնակեցվել է Չինաստանի հյուսիսային շրջաններում: Այնուհետև հայերը թափանցել են երկրի խորքը, բնակվել ծովափնյա քաղաքներում, հատկապես՝ Կանտոնում (այժմ՝ Գուանչժոու), XVIII դարում ոչ մեծ հայկական առևտրական տներ են եղել Շանհայում: Ամենահայաշատը Խարբինն էր, որի համայնքն ուներ եկեղեցի:

Չինարենի ուսուցիչ կանտոնաբնակ Հովհաննես Ղազարյանը անգլերենից չինարենի է թարգմանել Աստվածաշունչը (համարվում է չինարեն առաջին և լավագույն թարգմանությունը): Ներկայումս Չինաստանում բնակվում է ընդամենը 50-60 հայ:

Չինաստանում իշխել են տարբեր դինաստիաներ. Ին (մ.թ.ա. XI դար), Չժուո (մ.թ.ա. XI–III դար), Ցին (մ.թ.ա. 221–207 թթ.), Հան (մ.թ.ա. 206 թ.– մ.թ. 220 թ.), «Եռաթագավորություն» (220–280 թթ.), Սույ (581 թ.), Տան (618–907 թթ.), Սուն (960-1260 թթ.), Յուան (1271–1368 թթ.), Մին (1368–1644 թթ.), Ցին (1644–1911 թթ.):

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s