Չինացու երկինքը


Իմ ընթերցողներից մեկի առաջկով ուսումնասիրեցի չինական աստղագուշակությունը և մեծ հաճույքով ներկայացնում եմ  ձեզ չինական այդ ուրույն ուղղության  ամենահետաքրքիր հատվածները, չնայած այն ամբողջությամբ ևս շատ հետաքրքիր էր ….)))

   Աստղագուշակությունը փիլիսոթայության ամենահին բաժիններից մեկն է: Այն ամենաքիչը 2000 տարեկան է: Չինական քաղաքակրթությունը ևս համարվում է ամենահներից մեկը աշխարհում և հնուց ի վեր Չինաստանում այն մարդիկ,  ովքեր զբաղվում էին աստղագուշակությամբ համարվում էին կայսերական ընտանիքի հարգարժան բարեկամները: Նրանք օգտվում էին աստղագուշակների հնարամտությունից` գուշակելով ազգի ապագան: Տանգ դինաստիային կառավարման ժամանակ (618-907թթ.) գրվել է աստղագուշական կանխատեսումների արվեստին նվիրված ամենաառաջին հաստափոր հանրագիտարանը: 

     Կենդանական նշանները չինական աստղագուշակության հիմքն են : Նշանները համապատասխանում են ոչ թե աստղերի դասավորությանը (ինչպես ընդունված է Արևմուտքում) , այլ մարդու ծննդյան տարվան: 12 կենդանիներից յուրաքանչյուրին համապատասխանում է մեկ տարի: 

    Չինական մի լեգենդ  12 կենդանական նշանների ստեղշումը վերագրում է կիսամիֆական կերպար  Դեղին կայսերը (մ.թ.ա. 2637թ.): Մեկ այլ առասպել դա ներկայացնում է Բուդդայի (մ.թ.ա. 563-483թթ.) անվան տակ: Համաձայն առասպելի Բուդդան հրավիրել էր բոլոր կենդանիներին  իր մոտ, բայց ինչ-որ մի պատճառով ներկայացել էր միայն 12 կենդանի: Եվ , երախտագիտություն հայտնելու համար, Բուդդան նրանց  նվիրեց մեկական տարի:

    Չինական օրացույցը հիմնված է լուսնային տարվա (Լուսնի պտույտը երկրի առանցքի շուրջը) , իսկ արևմտյան օրացույցը` արևային տարվա:

    Առաջարկում եմ ծանոթանալ Սայնմեյսեի աստղագուշակության հետ, որը առավել հետաքրքիր է և յուրօրինակ, քան սովորական աստղագուշակությունները, որոնց կարելի է հանդիպել յուրաքանչյուր ամսագրում և  i-net-ում :

     Ասքերի համաձայն Սայնմեյսեի արևային աստղագուշակությունը, որպես առավել ճշգրիտ գիտություն, օգտագործվում էր միայն Արգելված քաղաքում  և միայն կայսերական ընտանիքի կողմից, այստեղից էլ նրա անվանումը` <<Կայսերական աստղագուշակություն>>

       Հենց Սայնմեյսե հասկացությունը իրենից ներկայացնում  է <<Սամադխի գիտության>> սանսկրիտերեն հասկացության թարգմանությունը: Այս տեսությունը Չինաստան է մուտք գործել Հնդկաստանից, սակայն այստեղ այն չինական հատկանիշներով է սկսել զարգանալ :

Ըստ չինական տարեցույցի`

նշան

տարերք

տարվա եղանակ

ընթացք

սեզոն

սկիզբ

Վագր

Ծառ Գարուն Գարնան սկիզբ Գարնան ձևավորումը 4-5 փետրվար
     ԻՆ  \\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\ Անձրևային ջուր 19-20 փետրվար

Ճագար

Ծառ Գարնան կես Թրթուռների զարթոնք 5-6 մարտ
   ՄԱՈ  \\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\ Գարնանային գիշերահավասար 20-21 մարտ

Վիշապ

Հող անցումային շրջան Գարնան վերջ Մաքրություն և պարզություն 4-5 ապրիլ
    ՉԵՆ  \\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\ Հացահատկային անձրև 20-21 ապրիլ

Օձ

Կրակ Ամառ Ամռան սկիզբ Ամռան ձևավորումը 5-6 մայիս
      ՍԻ  \\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\ Քիչ հագեցած 21-22 մայիս

Ձի

Կրակ Ամռան կես Հացահատիկի հերկ 5-6 հունիս
    ՈՒ  \\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\ Ամառային արևածագ 21-22 հունիս

Այծ

Հող անցումային շրջան Ամռան վերջ Թերև շոգ 7-8 հուլիս
   ՎԵՅ  \\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\ Շատ շոգ 23-24 հուլիս

Կապիկ

Մետաղ Աշուն Աշնան սկիզբ Աշնան ձևավորում 7-8 օգոստոս
    ՇԵՆ
Շոգի քչեցում 23-24 օգոստոս

Աքլոր

Մետաղ Աշնան կես Սպիտակ ցող 7-8 սեպտեմբեր
    ՅՈՒ  \\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\ Աշնանային գիշերահավասար 23-24 սեպտեմբեր

Շուն

Հող անցումային շրջան Աշնան վերջ Սառը ցող 8-9 հոկտեմբեր
   ՍՅՈՒՅ Եղյամի թափվելը 23-24 հոկտեմբեր

Խոզ

Ջուր Ձմեռ Ձմռան սկիզբ Ձմռան ձևավորում 7-8 նոյեմբեր
   ԽԱՅ \\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\ Թեթև ձյուն 22-23 նոյեմբեր

Առնետ

Ջուր Ձմռան կես 7-8 դեկտեմբեր
   ՑԶԻ \\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\ Ձմեռային արևածագ 21-22 դեկտեմբեր

Ցուլ

Հող անցումային շրջան Ձմռան վերջ Թեթև ցուրտ 5-6 հունվար
  ՉՈՈՒ \\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\ Ուժեղ ցուրտ 20-21 հունվար 


   ՏԱՐԵՐՔՆԵՐԻ   ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

Չինաստանում տարերքներ համարվում են ոչ թե չորսը, այլ հինգը:
Ինչու  են դրանք հինգը: Քանի որ այդպիսին է կառուցված մարդու մարմինը 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s