Արգելված քաղաքը և նրա “Know-How”-ները


Արգելված քաղաք (չին 紫禁城 — ”Մանուշակագույն արգելված քաղաք”
ժամանակակից չին  故宫 — ”Նախկին պալատ” )
Աշխարհում ամենամեծ պալատական համալիրն է  ( 961 x 753 մետր , 720.000 քառ. մ )

Այն առաջին էր չինական համալիրներից, որ 1987թ-ին մտավ ՅՈՒՆԵՍԿՕ“Համաշխարհային ժառանգության”  մեջ:
2011թ-ին  լրացավ “Արգելված քաղաք” թանգարանի 86 տարին:

 “Արգելված քաղաքը” եղել է Մին(1368-1644թթ.) և Ցին(1644-1911թթ.) դինաստիաների 24 կայսրերի նստավայրը:

      Դեռ 20-րդ դարի սկզբերին թույլ չէր տրվում հասարակ մարդկանց մուտք գործել այս քաղաքի տարածք, նույնիսk մոտենալ մի քանի մետրից քաղաքի պարիսպներին: Իսկ այն հարգարժան մարդիկ, ովքեր ունեին այդ իրավունքը, միայն համապատասխան հագուստով պետք է մուտք գործեին և պետք է պահպանեին խոր լռություն, որպեսզի չխախտվեր քաղաքի սրբազան լռությունը:

      Չինական նոու-հաուն պահպանվում է հենց այս քաղաքի պատեի ներսում: Այն բոլոր շինությունների զարմանալի ճարտարապետությունն է — շինարարության ընթացքում չի  օգտագործվել և ոչ մի մեխ: Այդ գախտնիքը չի բացահայտվել մինչ այժմ նրանց նվիրվածության շնորհիվ — այստեղ աշխատում են քաղաքը հիմնողների ժառանգները և այդպես ավանդույթը շարունակվում է և հայտնի չէ դեռ որքան կհաջողվի նրանց պահպանել կայսերական գաղտնիքը:

      Բարձրունքից , երբ նայում ես քաղաքին, նկատում ես, որ բոլոր կառույցների պատերը ներկված են կարմիր(հարստություն) գույնով , իսկ տանիքները` դեղին(երկրի կենտրոնը): Եթե որևէ պաշտոնավոր մարդ կամ նրա ընտանիքի անդամներից մեկը հագնվեր կամ տունը զարդարեր դեղին գույնով, նրան սպասվում էր մահապատիժ..))

      Կայսրերի առօրյայում կարևոր դեր էին խաղում նաև թվերը: Չինական կառավարիչների սիրելի թիվը համարվում էր  “9” թիվը և Արգելված քաղաքի յուրաքանչյուր անկյունում կարելի էր հանդիպել այդ թիվը: Բացի դրանից “9”  (ցզյու) թիվը համահունչ էր չիներեն «հավերժություն» բառին և , իհարկե, յուրաքանչյուր կայսր ցանկանուր էր, որպեսզի իր դինաստիան կառավարի , եթե ոչ հավերժ, ապա գոնե մի հազարամյակ:

      Յունլե կայսրը (1403 -1420 թթ.), ով կառուցել է այս հիասքանչ քաղաքը, նախապես որոշել էր, որ պալատում պետք է կառուցվի 10.000 սենյակ: Սակայն , ըստ առասպելի, մի օր  երազում Նեֆրիտե աստվածը արգելում է նրան`ասելով, որ երկնային տաճարների թիվն էլ է 10.000 և նա չի կարող հավասարվել երկնային թագավորությանը: Եվ առավոտյան գերագույն խորհուրդը որոշում է կայացնում, որ պալատում պետք է լինի 9999 սենյակ:

     Ներկայումս արքայական կառույցը համարվում է Պեկինի զբոսաշրժության կարևոր տեսարժան վայրերից : Այստեղ անց են կացվել «Վերջին կայսրը» ֆիլմի նկարահանման աշխատանքները  (1987 թ.), որը արքայական ընտանիքի վերջին տիրակալի մասին էր: Այստեղ նաև տեղի է ունեցել 30 Seconds to Mars խմբի From Yesterday  տեսահոլովակի նկարահանումները:

 


GayaNewS:2011թ-ին այս լավ հսկվող Արգելված քաղաքում, հին կայսերական պալատի թանգարանից գողացել են ցուցանմուշներ։ 

Գողացված ապրանքների թվում են 12-րդ դարին վերագրվող ոսկով և թանկարժեք քարերով զարդարված դրամապանակներ և կանացի հարդարաքի պարագաների համար նախատեսված տուփեր։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ գողացված ապրանքների արժեքը կարող է հասնել 151 մլն դոլարի։ Ինչպես հաղորդում է Պեկինում գտնվող «Բի-բի-սի»-ի թղթակիցը, այն փաստը, որ ցուցանմուշները պատկանում են Հոնգկոնգի մասնավոր հավաքածուի, և Հին կայսերական պալատի թանգարանը միայն որոշակի ժամանակով էր դրանք վերցրել, ավելի է խորացնում այն անհարմար դրությունը, որի մեջ հայտնվել են Չինաստանի իշխանությունները։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s