Չինաստանն արգելափակեց նաև Google+-ը


Google+-ը ներկայացվել է հունիսի 28-ին: Սոցիալական ցանցի ստեղծման նպատակն է «տեղափոխել իրական կյանքը վիրտուալ տարածք՝ իր բոլոր գույներով»: Google-ի ներկայացուցիչների խոսքով՝ դեռևս ոչ մի սոցցանց չի կարողացել իրականացնել սա:

Google+-ը թույլ է տալիս ընկերներին շատ հեշտորեն բաժանել խմբերի, խմբային տեսազանգեր կազմակերպել և այլն: Սոցցանցն ունի նաև տեղեկացումների բոլորովին նոր, Facebook-ից տարբերվող համակարգ, որը թույլ է տալիս տեսնել ու արձագանքել մեկնաբանություններին անմիջապես տեղեկացման փոքր պատուհանից:

Չինաստանն արդեն արգելափակել է Google+ կայքի մուտքը չինացիների համար, չնայած Google-ի նոր սոցցանցը գործարկվել է վերջերս ու դեռ աշխատում է տեստային ռեժիմում :

Ren Media-ի փոխանցմամբ՝ կայքը հասանելի չէ Չինաստանի օգտագործողների մեծ մասի համար:

Սյսօր Չինաստանում արգելափակված են նաև Facebook, Twitter, YouTube և Foursquare ծառայությունները:


Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s