Տիբեթյան ցնցումները ազդում են և’ դրական և’ բացասական


Երևում է , որ վերջին տիբեթյան ցնցումները նաև իրենց հեթք են թողել չինական տնտեսության վրա: 

 Հունիսին ինֆլյացիայի մակարդակը Չինաստանում հասել է իր առավելագույն  մակարդակին` վերջին 35 ամիսների կտրվածքով: Պաշտոնական տվյալների համաձայն`  հաշվետու այս մեկ ամսվա ընթացքում երկրում գրանցվել է սպառողական գների ինդեքսի ռեկորդային աճ.  2010թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ  սպառողական գների ինդեքսը Չինաստանում աճել է 5,5%-ով: Ինչպես նշում են վերլուծաբանները` Չինաստանում ինֆլյացիայի վրա մեծ ազդեցություն է ունեցել համաշխարհային շուկայում պարենային գների շարունակական աճը: Կանխատեսվում է, որ 2011 թվականի արդյունքներով ինֆլյացիայի մակարդակը այս երկրում կտատանվի 3,7-4%-ի սահմաններում:

ՕՈՒՆ տատանումները 2010-2011

Օտարերկրյա ուղիղ ներդրումների աճը Չինաստանում դանդաղել է, սակայն շարունակում է կայուն մնալ: Այս տարվա մայիսին ներդրումներն աճել են 9,2 ԱՄՆ դոլարով, ինչը 13%-ով գերազանցում է անցած տարվա ցուցանիշները: Նշենք, որ ապրիլին արձանագրվել է 15%-ի դինամիկ աճ:

Չինաստանի առևտրի նախարարությունը ներդրումների աճի այս դանդաղումը բացատրում է ԱՄՆ-ից ինվեստիցիաների նվազմամբ: Սակայն, ըստ նշված պետական մարմնի, չնայած, որ ծախսերն աճել են, ներդրողների համար Չինաստանը շարունակում է հրապուրիչ մնալ:

Սույն թվականի 5 ամիսների ընթացքում ուղիղ ներդրումները Չինաստանում աճել են 23%-ով և կազմել 48 միլիարդ ԱՄՆ դոլար:


Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s