Չինական Մեծ պատի շարունակությունը


Չինացի հնագետները հայտնաբերել են Չինական մեծ պատի շարունակությունը երկրի հյուսիսարևելյան լեռնային շրջաններում: Պատը չի պահպանվել, սակայն դրա հետքերը դեռ կան: Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը: Աղյուսներն ու քարերը, որից կառուցված է եղել պատը, հայտնաբերվել են Լյաոնին նահանգի Սույչժուն շրջանում: Չինական հրաշալիքի այդ մասը վերականգնվել էր 14-17-րդ դարերում Մին դինաստիայի կողմից, սակայն հետագայում ժամանակի ընթացքում քայքայվել է: Գործակալությունը հայտնում է, որ ֆերմերների բազում սերունդներ նույնիսկ պատկերացում չեն ունեցել, որ շենքեր և բնակարաններ կառուցելու համար այդ շրջանից վերցվող քարերն ու աղյուսները Մեծ պատի բեկորներն են: Տեղի իշխանություններն ասել են, որ նախկինում փորձ չի արվել պահպանելու պատմամշակութային այս օբյեկտը: Հիշեցնենք, որ Չինական մեծ պատի կառուցումը սկսվել է դեռ 2,000 տարի առաջ` պաշտպանելու երկիրը քոչվոր ցեղերի հարձակումներից: Դարերի ընթացքում այն պարբերաբար վերակառուցվում էր կամ ավելացվում: Սակայն վերջին տասնամյակների ընթացքում այն զգալի տուժել է, քանի որ դրա տեղում կառուցվում են ճանապարհներ և այլ կոմունիկացիոն ուղիներ:

2 կարծիք «Չինական Մեծ պատի շարունակությունը»-ի վերաբերյալ

  1. Ցավոք, ոչ..((
    Բայց պատից մի փոքրիկ մասունք ունեմ, որը շատ զգուշորեն եմ պահում..)))
    Եվ հուսով եմ մի օր ես`ինքս պատիվ կունենամ այնտեղից մի մաս բերել Հայաստան..))

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s