Մի փոքր Փիլիսոփայենք.. :-)


Չինական փիլիսոփայական միտքը մի առանձին փիլիսոփայական կառույց է, որը գոյություն է ունեցել և զարգացել եվրոպական ազդեցությունից անկախ:
Չինական փիլիսոփայական մտքի վառ ներկայացուցիչն էր Կոնֆուցիուսը /չինարեն` 孔子- Քոն Ծը կամ «ուսուցիչ Քոն»/: Նա ապրել է մ.թ.ա. 551-479 թթ. Լյու իշխանի օրոք, ունեցել է բազմաթիվ աշակերտներ, որոնք ողջ Չինաստանով տարածել են իրենց ուսուցչի մտքերը: Կոնֆուցիուսի արտահայտած մտքերն արդիական են նույնիսկ այսօր իր հայրենիքի սահմաններից հեռու: Ո՞վ չգիտի նրա «Երիտասարդը սովորում է իր համար, իսկ տարեցը` ուրիշների», «Տասնհինգ տարեկանում ուսման եմ ձգտել, երեսունում` հաստատվել եմ, քառասուն տարեկան ազատվել եմ կասկածամտությունից, հիսունում` զգացել եմ Երկնքի ազդեցությունը, վաթսուն տարեկանում հասկացել եմ մարդկային անկեղծությունը, իսկ յոթանասուն տարեկանից հետո ես հետևում եմ սրտիս կամքին» խոսքերը: Կոնֆուցիուսն ապրել է Չինաստանի պատմության կարևոր ժամանակաշրջանում` Աշուն-Գարուն դարաշրջանի վերջում և Պատերազմող պետությունների դարաշրջանի սկզբում: Այս պատճառով կոնֆուցիական իմաստությունը բազմաթիվ առաջարկություններ և խորհուրդներ է պարունակում, որոնք ուղղված են պետության անկարող ղեկավարներին և պալատականներին: Այսօր Չինաստանի սահմաններից դուրս գործում են Կոնֆուցիուսի բազմաթիվ կենտրոններ, որոնց նպատակն է մարդկանց հաղորդակից դարձնել չինական մշակույթին, պատմությանը և լեզվին: Առաջին կենտրոնը բացվել է 2004 թվականին Սեուլում, իսկ 2008 թվականի տվյալներով, աշխարհում գործում է 249 հաստատություն: Չինական փիլիսոփայական մտքի զարգացման համար մեծ նշանակություն է ունեցել նաև Լաո Ծիի (մ.թ.ա. 6-րդ դար) «Տաոդըցին» աշխատությունը, որից և սկիզբ է առել տաոիստականությունը: Չին փիլիսոփաների շարքում հարկավոր է առանձնացնել Մենգ Ծիին, Հան Ֆեյծիին, Մո Ծիին, Սյուն Ծիին:
  Չին փիլիսոփաները մեծ ուշադրություն են դարձրել մարդու և բնության միջև  եղած կապին: Այդ պատճառով «մարդու և երկնքի միասնության» գաղափարագիրը ամենառաջնային տեղ է գրավում թե´ չինական գրերի համակարգում և թե´ նրա փիլիսոփայական մտքում: Չին փիլիսոփաները համարում էին, որ անհրաժեշտ է մարդու մեջ դաստիարակել միաժամանակ և´ բնավորությունը, և´ բարոյական որակները: Չինական փիլիսոփայական միտքը շարունակում է կիրառություն գտնել նաև ներկայիս Չինաստանում: Մասնավորապես, չինական առանձնահատկություններով սոցիալիզմի կառուցման գաղափարախոսությունը որոշակիորեն հիմնվում է նաև չին մեծ փիլիսոփաների իմաստության վրա:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s