Չինաստանում BRICS առաջին գագաթաժողով


14-04-2011 Չինաստանի Հայնան կղզու Սանյա քաղաքում ավարտվել է BRICS խմբի երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավաֆրիկյան Հանրապետություն) առաջին գագաթաժողովը, որի շրջանակում անդամ երկրները ընդունել են համատեղ հռչակագիր: BRICS-ի երկրների ղեկավարներն իրենց աջակցություն են հայտնել միջազգային հանրությանը` ֆինանսական շուկաների կայունության և կարգավորման հարցում: Նրանց կարծիքով` միջազգային հանրությունը պետք է համատեղ ջանքեր գործադրի արտադրական հզորությունների ընդլայնման, սպառողների և արտադրողների միջև երկխոսության ամրապնդման, պահանջարկի և առաջարկի միջև հավասարակշռության ապահովման, զարգացող երկրներին ֆինանսական և տեխնոլոգիական աջակցության տրամադրման ուղղությամբ:

BRICS-ի երկրների ղեկավարները սահամանել են նաև միջազգային արժութա- ֆինանսական համակարգի բարեփոխումների, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքի գների անկայունության նվազեցման վերաբերյալ իրենց դիրքորոշումը: 
«Հումքային ապրանքների` մասնավորապես պարենամթերքի և էներգակիրների գների զգալի տատանումները համաշխարհային տնտեսության համար նոր ռիսկեր են ստեղծում»,- ասված է հռչակագրում: BRICS-ը մտահոգված է նաև երկարաժամկետ հեռանկարում դոլարի «ճակատագրով», ինչը, իր հերթին, պայմանավորված է ԱՄՆ-ի առևտրային և բյուջետային պակասուրդով: Միաժամանակ` երկրներն իրենց դժգոհությունն են հայտնել պահուստային առաջատար արժույթի` դոլարի արտոնությունների վերաբերյալ: BRICS-ի ղեկավարները կոչ են արել ստեղծել միջազգային արժութային համընդգրկուն համակարգ, որը կերաշխավորի կայունություն և վստահություն:

Բրազիլիան, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը հռչակագրում իրենց լիակատար աջակցությունն են հայտնել Ռուսաստանի` Առևտրի համաշխարհային կազմակերպությանն արագորեն անդամագրվելուն: 
Գագաթաժողովի ընթացքում ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել նաև BRICS-ի երկրների միջբանկային մեխանիզմի շրջանակում: Այս համաձայնագրով նախատեսվում է, որ անդամ երկրների միջև վարկային փոխադարձ գծեր կստեղծվեն, որոնք կլինեն այդ երկրների ազգային արժույթով, այլ ոչ թե դոլարով:

Այս համաձայնագիրը նպատակ ունի ամրապնդել BRICS-ի անդամ

 երկրների գործընկեր բանկերի միջև համագոր- ծակցությունը և աջակցել ֆինանսական այն կառույցներին և ընկերություններին, որոնք ձգտում են մուտք գործել BRICS-ի շուկաներ: 
Ըստ փորձագետների` հնարավոր է` վարկային գծերի ստեղծումն ավելի խորհրդանշական, քան գործնական բնույթ է կրում, քանի որ ներմուծող և արտահանող ընկերություններն իրենց գործարքները հիմնականում իրականացնում են դոլարով:

BRICS-ի երկրների ղեկավարները քննարկել են նաև ատոմայինէներգետիկայի ոլորտին առնչվող հարցեր` հայտարարելով, որ ատոմային էներգիան կշարունակի մնալ իրենց երկրների էներգետիկ բալանսի կարևոր բաղադրիչը:

Ի դեպ` գագաթաժողովից հետո տեղի ունեցած ասուլիսին Չինաստանի վարչապետ Հու Ձինթաոն հայտարարել է, որ BRICS-ի հաջորդ գագաթաժողովը տեղի կունենա 2012թ. Հնդկաստանում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s