Երկնքի Տաճարը` որպես չինական հրաշալիք…


Երկնքի տաճարը (չինարեն 天壇) Չինաստանի խոշոր պատմական հուշարձաններից մեկն է: Այն գոյություն ունի ավելի քան 500 տարի: Այն գտնվում է Պեկինի կենտրոնից հարավ: Նրա կենտրոնական շինությունների տանիքները պատված են կապույտ ջնարակապատ սալիկներով:
Երկնքի տաճարը կառուցվել է 1420թ-ին Մին դինաստիայի Յուն Լե կայսեր կողմից: Նրա սկզբնական անվանումն էր <<Երկնքի և Երկրի տաճար>>, քանի որ այստեղ տեղի էին ունենում և’ երկրի և’ երկնքի մեծարանքի արարողություններ:

1530թ-ին Պեկինի հյուսիսում կառուցվեց Երկրի տաճարը և այդ պահից Երկնքի տաճարը դարձավ առանձնահատուկ վայր, որտեղ  կայսրերը երկրպագում էին Երկնքին և աղոթում էին առատ բերքի համար: Այստեղ նաև աղոթում էին  Փոթորիկիրն, Ամպերին և հիշում էին իրենց նախնիներին:

Երկնքի տաճարի զբաղեցրած տարածքը կազմում էր 266,7 հեկտար:

Տաճարի ամենահարավային կառույցը համարվում է Երկնքի մարմարե զոհասեղանը` Խուանցյուն, որը կառուցվել է 1530թ-ին և վերակառուցվել` 1749թ-ին: “Տյանսինշին” շրջանաձև քարե սալիկ է Խուանցյուի վերին թատերահարկի կենտրոնում, որը ունի մի յուրահատկություն — եթե կանգնես նրա կենտրոնում և ցածր ձայնով աղոթես, ապա ձայնը աստիճանաբար կսկսի բարձրանալ:

Ցինյանդյանի հոյակապ դահլիճը գտնվում է Երկնքի տաճարի

հյուսիսային մասում: Այն կառուցվել է 1420թ-ին, բայց 1889թ-ին կայծակի ուժեղ հարվածից այրվել էր: Այն ունիկալ է իր ճարտարապետությամբ: 28 հսկայական փայտե սյուները շատ խորհրդանշական են : Դրանցից 4-ը  խորհրդանշում են տարվա  4 եղանակաները, կենտրոնի 12 սյուները` 12 ամիսները, իսկ դրսի 12 սյուները` օրվա 12 ժամերը: Բացի այդ այս 28 փայտե սյուները նաև խորհրդանշում են 28 երկնային համաստեղությունները:

Կանգնելով դեմքով դեպի Ցինյանդյանի

դահլիճը` աջից և ձախից կտեսնենք  2 միհարականի կառույցներ: Անցյալում սրանցից մեկում պահպանվում էին մթերքներ` նախատեսված աստվածների համար: Իսկ մյուս կառույցը`“Երկնային երաժշտության խորհուրդը” նախատեսված էր վանական երաժշտության ուսուցանման համար:

Հարավային կողմում գտնվում է Խուանցյունյույի տաճարը, որտեղ պահպանվում են կայսերական նախնիների անունները  պարունակող ցուցանակները: Տաճարը կառուցվել է  1530թ-ին: Տաճարը շրջապատված է 6մ բաևձրություն ունեցող պատով, որը ունիկալ է նրանով, որ լավ փոխանցում է հնչյունները և դրա համար նրան անվանում են <<Խոսող պատ>>:

Երկնքի տաճարը վկայում է վարպետության անհավանական բարձր մակարդակի մասին, որին հասել է չինական ճարտարապետությունը դեռ շատ դարեր առաջ: Երկնքի տաճարը Մին և Ցին դինաստիաների ժամանակաշրջանի նկարչության և ճարտարապետության վկան է:

2 կարծիք «Երկնքի Տաճարը` որպես չինական հրաշալիք…»-ի վերաբերյալ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s