«Google»-ը, թե չինական այլ որոնման համակարգերը…


Չինաստանում «Google» ընկերությունը նոր դժվարությունների է հանդիպել, սակայն այս անգամ դրանք կապված չէն գրաքննության իրականացման հետ։

Պետության կողմից կառավարվող երկու ընկերություն հայտարարել են համացանցում որոնման ոլորտում գործունեություն սկսելու մասին՝ ստեղծելով ևս մեկ մրցակից ոստայնում կատարվող որոնման ամերիկյան հսկայական ընկերության համար։ Սպասվում է, որ «Սինհուա» լրատվական գործակալության և երկրի առաջատար «China Mobile» բջջային օպերատորի մասնակցությամբ ստեղծվող նոր ձեռնարկությունն իր գործունեությունը կենտրոնացնելու է շարժական սարքերով կատարվող որոնումների վրա։

Չինաստանում այս ոլորտում «Google» ընկերությունն այժմ զբաղեցնում է երրորդ տեղը։ Չինական «Baidu» և «Easou» ընկերություններն ավելի շատ հաճախորդ ունեն արագ զարգացող այս շուկայում։ Համացանցում որոնման ոլորտում գործունեություն սկսելու մասին հայտարարությունն արվել է այն ժամանակ, երբ Չինաստանի իշխանությունները վերականգնել են «Google» ընկերության՝ երկրում գործունեություն իրականացնելու իրավունք տվող արտոնագիրը։ Սպասվում էր, որ այս որոշումը կարող է չընդունվել այն բանից հետո, երբ «Google»–ը համացանցում որոնման իր հիմնական գործառույթները տեղափոխել էր Հոնկոնգ՝ Չինաստանի գրաքննություն իրականացնող մարմինների հետ համագործակցելուց խուսափելու համար։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s