Ոսկին հոսում ու հոսում է դեպի ՉԻՆԱՍՏԱՆ…


2011 թվականի առաջին երկու ամիսների ընթացքում Չինաստանում զգալի աճել է պահանջարկը ոսկու նկատմամբ: Այս տարվա ընթացքում Չինաստանը գնել է շուրջ 200 տոննա ոսկի: UBS AG-ի վերլուծաբանների գնահատմամբ` Չինաստանում ոսկու նկատմամբ պահանջարկի աճն առավելապես պայմանավորված է երկրում գնաճի տեմպերի արագացմամբ: «Չինաստանը ոսկու խոշոր գնորդ է, և քանի դեռ շուկան մտահոգված է բարձր գնաճով, ներդրումներն այս թանկարժեք մետաղում շարունակում են բավականին գրավիչ մնալ չինացի ներդրողների համար», — պարզաբանում են վերլուծաբանները:

Նշենք, որ, ըստ կանխատեսումների, առաջիկա վեց ամիսների ընթացքում ոսկու գինը մեկ ունցիայի դիմաց կարող է հատել 1500 դոլարի սահմանագիծը, իսկ Չինաստանում ոսկու նկատմամբ ներդրումային պահանջարկի աճը կարող է տատանվել 40-50%-ի սահմաններում:

Հատկանշական է, որ 2010 թվականի արդյունքներով ոսկու նկատմամբ ներդրումային պահանջարկը Չինաստանում աճել էր ավելի քան 70%-ով` կազմելով  179,9  տոննա: World Gold Council-ի տվյալներով, այս ցուցանիշով Չինաստանն արդեն իսկ առաջ է անցել ԱՄՆ-ից և Գերմանիայից:

Հունվար ամսվա արդյունքներով գնաճը Չինաստանում կազմել էր 4,9%` տարեկան կտրվածքով:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s